Ինչպես հաղորդում են Ալ-Ջազիրա և CNN հեռուստաընկերությունները, Հոսնի Մուբարաքը վերջապես հրաժարական է ներկայացրել: Այս մասին հաղորդել է փոխնախագահ Օմար Սուլեյմանը` ելույթ ունենալով հեռուստատեսությամբ:
Եգիպտական քաղաքների հրապարակներում հավաքված բազմությունը այս լուրից հետո պարզապես պայթել է:
Մուբարաքը խնդրել է բանակին իր վրա վերցնել իշխանական լիազորությունները: Իրադարձությունների ընթացքին կարող եք հետևել Ալ-Ջազիրա ալիքով: