Քեթի Հոլմսը կմարմնավորի գլխավոր դերակատարուհուն «Մոլլի» ֆիլմում: Այս մասին հայտնում է People-ը:
Առկա տեղեկությունների համաձայն` դերասանուհին կմարմնավորի միայնակ մոր: Հոլմսը հանդիսանում է նաև սցենարի համահեղինակներից ու նախագծի պրոդյուսերներից մեկը:
Ֆիլմի նկարահանաման աշխատանքները կսկսվեն Նյու Յորքում 2012թ. հուլիսի առաջին կեսին ու կշարունակվեն մինչև օգոստոս:
Հատկանշական է, որ հունիսի վերջին Հոլմսը փաստաթղթեր էր ներկայացրել դատարան իր ամուսնուց` Թոմ Քրուզից ամուսնալուծվելու համար:
Դերասաններն ամուսնացել էին 2006թ. և ունեն 1 դուստր`6-ամյա Սուրին:
2012թ. Հոլմսը նկարահանվել է Չեխովի «Ճայը» ժամանակակից էկրանավորման մեջ:










































