Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մեկնաբանել է Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրինագծի պատրաստման գործընթացը.
«Այդ հարցում մենք չենք առաջնորդվելու դրսից ստացված լուրերով: Մենք հենվելու ենք մեր «գլուխ գլխի» հանդիպումների վրա: Մենք հետևելու ենք Ֆրանսիայի քայլերին՝ տեսնելու, թե ինչպիսի զարգացում կապրեն իրադարձությունները: Պետք է մի կողմ թողնել անցյալը և առաջ շարժվել՝ ամրագրելու փոխշահավետ հարաբերությունները»:









































