Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Կոչ ՀՀ-ում օտարերկրյա դեսպաններին. մերժել Ռուբեն Հայրապետյանի՝ մուտքի արտոնագիր տրամադրելու դիմումները

«Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Ծովինար Նազարյան տեղեկացնում է, որ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական բոլոր ներկայացուցչություններին են ուղարկել «Հարսնաքարի» դեպքերի հետ կապված՝ քաղաքացիական հասարակության կոչ-հայտարարությունը, որը ստորագրել են ավելի քան հազար քաղաքացիներ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը (հանրության մեջ առավել հայտնի Նեմեց Ռուբո քրեական մականվամբ) իր բազմամյա գործունեության ընթացքում համամարդկային արժեքների և մարդու իրավունքների նկատմամբ անթաքույց հակակրանքի բազմակի դրսևորումներով հանրորեն փաստել է, որ հանդիսանում է բռնության և ատելության քարոզիչ:

Նրա և նրա կողմից կազմակերպված թիկնազորի, իսկ մեր համոզմամբ՝ դրա անվան տակ հանդես եկող հրոսակախմբերի անօրինություններին և հանցագործություններին զոհ են դարձել բազմաթիվ մարդիկ: Սակայն բոլոր այս հանցագործությունները կոծկվել են ոստիկանության, դատախազության և դատարանների կողմից: Նա ամբողջությամբ անպատժելիություն է վայելել Հայաստանում, քանի որ հանդիսանում է կեղծիքներով վերընտրվող ՀՀԿ հիմնասյուներից մեկը:

Մեր համբերության բաժակը լցվել է վերջին իրադարձությունների արդյունքում, երբ 3 երիտասարդներ նրան և նրա ընտանիքին պատկանող ռեստորանում նրան և նրա ընտանիքին սեփականության իրավունքով պատկանող հրոսակների կողմից դաժան ծեծի էին ենթարկվել, որի արդյունքում երիտասարդներից մեկը՝ Վահե Ավետյանը մահացել է:

Դիմելով Ձեզ՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին պաշտոնապես և դրանց աշխատակիցներին անձնապես՝ սույնով խնդրում ենք.

Մերժել Նեմեց Ռուբոյի՝ Ձեր պետության մուտքի փաստաթղթեր ստանալու դիմումները,

Նման մուտքի փաստաթղթերն արդեն իսկ թողարկված լինելու դեպքում դրանք համարել անվավեր,

Չհրավիրել նրան Ձեր միջոցառումներին, չմասնակցել նրա մասնակցությամբ կազմակերպած միջոցառումներին և չընդունել ինչպես նրա, այնպես էլ այն բոլոր հրավերները, որոնց հասցեն կլինեն Նեմեցին և նրա նմաններին պատկանող տարածքները, ինչպիսին «Հարսնաքարն» է՝ վերջին հանցագործության վայրը:

Սույն խնդրանքով դիմելով Ձեզ՝ լիահույս ենք, որ համամարդկային արժեքների հավատարմությանը համերաշխությամբ Դուք չեք մերժի մեր խնդրանքը, և սույն անձնավորությանը մուտքի փաստաթղթերի մերժմամբ կհավաստեք Ձեր հավատարմությունը Ձեր կողմից ներկայացվող պետությունների հռչակած արժեքներին և համերաշխությունը մեր ժողովրդին:
Մենք չենք դիմում Ձեզ ոճրագործներին արդարադատությանը հանձնելու գործում մեր երկրի ներքին գործերին միջամտելու խնդրանքով և ոչ էլ դրա կարիքն ունենք բնավ: Մենք ինքներս ենք ի զորու նրա և նրա նմանների նկատմամբ արդարադատություն իրականացնել արդարության բոլոր պահանջների պահպանմամբ: Մենք Ձեզ դիմում ենք մեր Սահմանադրությամբ հռչակված արժեքներին համերաշխությամբ փակել Նեմեց Ռուբոյի և նրա նմանների՝ մեր պետության իշխանազորության տարածքից ճողոպրելու հնարավորությունը:

Մենք այլևս հռչակում ենք մարդու կյանքի, նրա իրավունքների և նրա արժանապատվության դեմ ցանկացած ոտնձգության դեմ բացարձակ անհանդուժողականություն: Ոչինչ չի մոռացվելու, ոք չի մոռացվելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում