Հուլիսի 9-ին Երևանում Հայաստանի և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ` վարչության պետերի մակարդակով:
ՀՀ ԱԳՆ մաոլ գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են կողմերը քննարկել են հայ-հոլանդական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Շեշտվել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության, գործադիր մարմինների ու խորհրդարանական շրջանակների համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:
Հատուկ ընդգծվել է երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության խթանման, մշակութային և կրթական փոխանակումների ակտիվացման կարևորությունը: Անդրադարձ կատարվեց միջազգային կառույցների նախաձեռնություններում, այդ թվում` ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում, համատեղ ծրագրերի իրականացման և փոխգործակցության հնարավորություններին:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:
Նույն օրը նիդերլանդական պատվիրակությանն ընդունել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:









































