Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ամենատարեց բնակչուհին դարձավ 132 տարեկան: Խոսքը Անտիսա Խվիչիայի մասին է, որը բնակվում է Վրաստանի հյուսիս-արևմուտքում: Տեղական իշխանությունները նրան շնորհավորել են այդ կապակցությամբ:
Նշվում է, որ Խվիչիայի տանը բնակվում են 5 սերնդի ներկայացուցիչներ, իսկ նրա կրտսեր որդին 84 տարեկան է: Ուշագրավ է, որ տարեց կինն իրեն լավ է զգում և միայն վերջին տարիներին են նրա մոտ առաջացել առողջական բնույթի աննշան խնդիրներ:










































