Tհe Walt Disney Studios ընկերությունը ամերիկյան վարձույթում դրամական միջոցների հավաքման նոր ռեկորդ է սահմանել: Այս մասին հաղորդում է Variety.com-ը:
2012-ի առաջին վեց ամիսներին այն հավաքել է 1 միլիարդ դոլար՝ գերազանցելով 2010-ի նույն ժամանակաշրջանի ռեկորդը:
Սահմանված ռեկորդում իր ավանդն ունի «Վրիժառուները» ֆիլմը, որը նշված ժամանակահատվածում ԱՄՆ-ում հավաքել է 611,1 միլիոն դոլար և ևս 1,5 միլիարդ դոլար` աշխարհում:
Առավել հաջողակ ֆիլմերից է նաև անիմացիոն «Խիզախը» ֆիլմը, որը այս տարվա առաջին կեսին ԱՄՆ-ում աշխատել է 175 միլիոն դոլար:
2012-ի առաջին վեց ամիսների տվյալներով՝ ամերիկյան box-office-ի ծավալներով երկրորդ հորիզոնականում են միանգամից երկու ընկերություններ՝ Sony Pictures-ը և Universal Pictures-ը: Նրանցից յուրաքանչյուրն աշխատել է 900 միլիոն դոլար:










































