Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Չարենցավանում դանակահարված երիտասարդը հիվանդանոցում մահացել է (լուսանկարներ)

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր.Օր.-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը) հատկանիշներով:

Ինչպես Չարենցավանից News.armeniatv.com–ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 8-ին, ժամը 22-ի սահմաններում, Չարենցավանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Չարենցավանի բաժին հայտնել են, որ կրծքավանդակի ծակած–կտրած վերքով իրենց է դիմել Չարենցավանի 3-րդ թաղամասի 17 շենքի 22 բնակարանի բնակիչ 27-ամյա Վարդան Վարդանյանը: Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանն ու Ոստիկանության Չարենցավանի քննչական բաժանմունքի պետ Արման Զարգարյանը՝ քննչական խմբով: Հիվանդանոցում ֆոտոլրագրողին հայտնել են, որ Ոստիկանության օպերատիվ քննչական խմբի ժամանումից մոտ 15 րոպե անց Վ. Վարդանյանը մահացել է: Մարմնական տարբեր աստիճանի ծանր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել նաև Չարենցավան քաղաքի բնակիչներ՝ եղբայրներ Գրիշա և Վահե Կոստանդյանները:

Գ. Շամշյանը հայտնել է, որ Ոստիկանության օպերատիվ–քննչական խումբը հիվանդանոցի բակում հայտնաբերել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա՝ վարորդի նստատեղի մոտ արյան հետքերով։

Չարենցավանցիները ֆոտոլրագրողին պատմել են դեպքի՝ իրենց հայտնի որոշ մանրամասներ: Ըստ այդմ՝ երեկ Չարենցավանի բնակիչ Կարենն իր ծննդյան օրը նշելու կապակցությամբ իր հասակակից ծանոթ ընկերների ու հարևանների հետ մեկնել է ծնունդը նշելու Կոտայքի մարզի Կամարիս գյուղի հանգստի գոտիներից մեկում՝ «Գյումուշի ձորում»:

Որոշ ժամանակ անց նրանց է միացել Չարենցավան քաղաքի բնակիչ Արթուր Խալաֆյանը, ում Կարենը չէր հրավիրել խնջույքին մասնակցելու : Ծնունդի արարողության ժամանակ Ա. Խալաֆյանը անհարիր արտահայտություններ է կատարել ներկա գտնվող աղջիկներից մեկի հասցեին: Նրան փորձել են կարգի հրավիրել Կարենն ու իր մորաքրոջ տղան՝ Գրիշա Կոստանդյանը, սակայն, Արթուրը սկսել է ավելի բորբոքվել, թե «Դուք ո՞վ եք, որ ինձ դիտողություն եք անում: Պետք լինի, էդ աղջիկը կնստի գիրկս»:

Մոտ 10-15 րոպե տեղի է ունեցել վիճաբանություն, որից հետո Գրիշան իր եղբոր՝ Վահեի հետ մի քանի հոգով դուրս են եկել և հեռացել ծնունդի արարողության վայրից: Այդ ընթացքում Ա. Խալաֆյանը զանգահարել է իր ընկերներին, ովքեր էլ եկել և արդեն ծնունդի արարողության վայրից հեռացած Գրիշա և Վահե Կոստանդյաններին դաժան ծեծի են ենթարկել: Միջադեպի մասին Կոստանդյան եղբայրները հայտնել են իրենց ընկերոջը՝ Ռոբերտ Գալստյանին: Վերջինս Գրիշային պատկանող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով գնացել է «Գյումուշի ձոր» և ծեծված մորաքրոջ տղաներին բերել Չարենցավան:

Արդեն Չարենցավանի թիվ 3 միջնակարգ դպրոցի մոտ նկատել են Արթուրի ընկերոջը՝ Վարդան Վարդանյանին, ով եղել է իր «Մերսեդես»–ով և Կոստանդյան եղբայրներին ծեծի ենթարկած անձանցից մեկն էր: Մոտեցել են նրան, որտեղ էլ շարունակվել է վիճաբանությունն ու կռիվը: Կռվի ժամանակ Ռ. Գալստյանը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Վ. Վարդանյանի որովայնին և Կոստանդյան եղբայրների հետ հեռացել վիճաբանության վայրից, որից հետո Կոստանդյանները մեկնել են Երևան՝ հիվանդանոց:

Իսկ Վ. Վարդանյանը, տեսնելով, որ որովայնից արյուն է հոսում, իր «Մերսեդես»–ով մեկնել է Չարենցավանի բժշկական կենտրոն և դիմել բժիշկների օգնությանը, որտեղ էլ 10-15 րոպե անց մահացել է: Գ. Շամշյանը հայտնում է, որ Ա. Խալաֆյանը մի քանի տարի առաջ մահացած Վահան Խալաֆյանի հորեղբոր տղան է, ու չարենցավանցիները ֆոտոլրագրողին պատմում էին. «Եթե այն ժամանակ Խալաֆյանները իրենց ազգակից Վահան Խալաֆյանի սպանության մեջ մեղադրում էին Չարենցավանի ոստիկանությանը, ապա հիմա ո՞ւմ են մեղադրելու երիտասարդ Վարդան Վարդանյանի մահվան համար: Եվ պարզ է, որ վիճաբանությունը հրահրել և շարունակել է Արթուր Խալաֆյանը»:

Ոստիկանության Չարենցավանի բաժնում Գ. Շամշյանին հայտնել են, որ այս պահին ոչինչ չեն կարող հայտնել միջադեպի կապակցությամբ, քանի որ ձեռնարկվում են օպերատիվ քննչական միջոցառումներ՝ հայտնաբերելու Ռոբերտ Գալստյանին, ինչպես նաև հրաժարվել են մեկնաբանել ֆոտոլրագրողի տեղեկությունները, թե դեպքը հրահրողը եղել է Արթուր Խալաֆյանը:

Գ. Շամշյանը հայտնել է, որ իրեն նույնիսկ մեղադրում էին, թե. «Խփողին դեռ չենք բռնել, արդեն լրագրողներն իրար են անցել»։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում