ՀՀԿ նախաձեռնությամբ օգոստոսի 24-ից 26-ը Ստեփանակերտում տեղի է ունենալու հայկական կուսակցությունների առաջին կլոր սեղանը: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` հավելելով, որ կլոր սեղանի ժամանակ քննարկվելու է հայաստանյան քաղաքական ուժերի գործունեությանն առնչվող հարցերի լայն շրջանակ` ներառյալ արտաքին և ներքին կապեր հաստատելու ուղիները:
«Ոչ թե քաղաքական, այլ ավելի շուտ քաղաքագիտական կլոր սեղան ենք ուզում կազմակերպել: Եթե մենք կարողանանք ճիշտ բանաձևել մեր պետական խնդիրները, ապա արտաքին ասպարեզում ԱԳՆ ու ԱԺ աշխատանքներն ավելի համակարգված ու ճիշտ կստացվեն»,- ասաց նա:








































