Associated Press գործակալության փոխանցմամբ՝ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասն այցելելու է Իրան՝ մասնակցելու համար Չմիավորման շարժման կոնֆերանսին: Այս մասին հայտարարել է Պաղեստինի արտգործնախարար Ռիադ Մալիքին:
Վերջինիս խոսքերով՝ Մահմուդ Աբբասի մասնակցությունն այդ կոնֆերանսին վկայում է Չմիավորման շարժում կազմակերպության նկատմամբ իրենց ունեցած հարգանքի մասին: Մալիքին հավելել է, որ այդ կազմակերպությունը մշտապես աջակցել է Պաղեստինի ժողովրդի պայքարին:
Չմիավորման շարժում կազմակերպությունը ստեղծվել է 1961 թվականին: Ներկայումս նրան անդամակցում է աշխարհի մոտ 120 երկիր՝ ռազմական բլոկներին չանդամակցելու սկզբունքով:











































