ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը ժամանել է Սիրիա՝ երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ բանակցություններ վարելու համար:
Հիշեցնենք, ավելի վաղ Անանը խոստովանել էր, որ Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված իր ծրագիրը տապալվել է: Սիրիայի նախագահն, իր հերթին, համաձայն չէ Անանի այդ հայտարարության հետ: Փոխարենը նա մեղադրում է ԱՄՆ-ին, Թուրքիային, Սաուդյան Արաբիային և Կատարին ահաբեկիչներին աջակցելու մեջ:









































