Սուդանցի հայտնի քաղաքական գործիչ, ընդդիմադիր Քամիլ Օմարը ձերբակալվել է: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով նրա ընտանիքին և կուսակցութան ներսում նրա համախոհներին:
«Ժողովրդական կոնգրես» կուսակցության մամուլի քարտուղարի խոսքերվ՝ անհայտ անձինք, առանց որևէ փաստաթուղթ ներկայացնելու, նրան տարել են իր սեփական տնից:
Իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ նա ձերբակալվել է Դարֆուրի ապստամբների հետ կապ ունենալու և բողոքի ցույցեր կազմակերպելու կասկածանքով:
Երեք օր առաջ սկսված ցույցերը սկզբնապես ուղղված էին տնտեսական քաղաքականության դեմ, սակայն այժմ դրանք ստանում են քաղաքական պհանջների բնույթ:








































