Այսօր Ռուսաստանի ղեկավարության որոշմամբ Կուբանում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով ավելի քան 180 զոհերի հիշատակը հարգելու համար երկրի ողջ տարածքում հայտարարվել է սգո օր։ Այն նաև նվիրված է Ուկրաինայի Չեռնիգովո շրջանում տեղի ունեցած ավտովթարի զոհերին, որի ժամանակ կյանքից հեռացել էին 14 ուխտավորներ։
Այս պահին հաղորդվող տվյալների համաձայն` Ռուսաստանում ջրհեղեղների հետևանքով զոհվել է ավելի քան 180 մարդ, տուժել է 24 հազարը։ Ավերվել են հարյուրավոր տներ, ջրի տակ են մնում տասնյակ բնակավայրեր։ Կուբանի ջրհեղեղների տուժածներին օգնելու պատրաստակամություն են հայտնել շատ երկրներ, այդ թվում` ԱՄՆ-ը, Եվրամիությունը, հարևան Վրաստանը, որի հետ Ռուսաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի ։





































