Երեկ Աֆղանստանի տարածքում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է 30 մարդ, ընդ որում` զոհվածներից 7-ը եղել են ՆԱՏՕ-ի զինվորականներ։ Այս մասին հաղորդում է Franse Presse գործակալությունը։
Ամերիկացի 6 զինվորական զոհվել է ռումբի պայթյունի հետևանքով։ Այն տեղադրված է եղել երկրի արևելյան շրջաններից մեկում` ճանապարհի վրա։ Ավելի վաղ նմանատիպ միջադեպի ժամանակ զոհվել էր ևս մեկ զինվորական։ Հայտնի է նաև, որ պայթյունների և հարձակումների հետևանքով երեկ զոհվել է 16 խաղաղ բնակիչ, 5 աֆղանցի զինվորական և ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներում աշխատող 2 աֆղանցի։









































