Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը չի բացառել, որ իրենք կարող են նոր փորձեր ձեռնարկել ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից Պաղեստին պետությունը ճանաչելու համար:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, այս մասին Աբասը հայտարարել է շաբաթ օրը իսրայելական հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ հերթական փորձը կձեռնարկվի այն դեպքում, եթե չհաջողվի վերսկսել խաղաղության բանակցություններն Իսրայելի հետ: Աբասը, սակայն, որևէ ժամկետ չի նշել:
Անցյալ տարի Պաղսետինի կողմից ՄԱԿ-ի լիիրավ ադամ դառնալու ջանքերը անհաջողության մատնվեցին ՄԱԿ-ի ԱԽ-ում բավարար աջակցություն չստանալու պատճառով:








































