ՊՍՎ-ի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը մեկնաբանել է Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուի վան Գալի նշանակումը: «Եվրո-2012»-ում Ռուսաստանի ընտրանին գլխավորող մասնագետի կարծիքով` Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան լավագույն ընտրությունն է կատարել:
«Վան Գալը Հոլանդիայի ազգային թիմի գլխավոր մարզչի լավագույն թեկնածուն էր: Նա հաղթանակ կտանի ցանկացած մրցաշարում: Մասնագետը բազմիցս է ապացուցել իր պրոֆեսիոնալիզմը բոլոր մակարդակներում: Առջևում վան Գալին սպասվում է հետաքրքիր աշխատանք: Տեսնենք, թե ինչ կստացվի»,- Ադվոկատի խոսքերը մեջբերում են հոլանդական լրատվամիջոցները:








































