Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է 24-ամյա մահմեդական մի երիտասարդի, ոմ կասկածում են Լոնդոնում ամառային օլիմպիական խաղերի օրերին ահաբեկչության հնարավոր նախապատրաստության համար:
Ինչպես հաղորդել է Interfax-ը, կասկածյալը, որ անվանվում է միայն սկզբնատառերով` Կ. Ֆ., ձերբակալվել է այն պատճառով, որ խախտելով արգելքը` նա հինգ անգամ գնացքով անցել է Օլիմպիական այգին:
Ավելի վաղ նրա և այլ ութ անձանց նկատմամբ, ովքեր ևս կասկածվում են ահաբեկչության նախապատրաստման համար և սպառնում են ազգային անվտանգությանը, տեղաշարժման, համակարգիչների կիրառման խիստ սահմանափակումներ էին արվել:
Կ.Ֆ-ն կրում է հատուկ ապարանջան, որը թույլ է տալիս ոստիկանությանը վերահսկել նրա տեղաշարժը:
Ոստիկանության տեղեկատվության համաձայն` նա պատկանում է սոմալիական «Շեբաբ» ահաբեկչական խմբավորմանը, որը սերտ կապեր ունի Ալ-Քաիդայի հետ:
2012թ. մարտին նա Սոմալիից արտաքսվել էր Մեծ Բրիտանիա և երկու ամիս անցկացրել բանտում, որից հետո ազատ էր արձակվել ոստիկանության վերահսկողությամբ:









































