Գիտնականները հաղորդում են, որ նոր սփրեյը բարձրացնում է մարդու դիմադրողականությունը և կարող է ընդամենը երկու ժամում պայքարել գրիպի դեմ, եթե անգամ դրա ախտանշանները դեռ հստակ չեն:
The Daily Mail-ի փոխանցմամբ` քթի սփրեյի տեսք ունեցող դեղամիջոցը իր մեջ պարունակում է սինթետիկ սպիտակուց, որը խթանում է գրիպի դեմ պայքարին` մինչ մարմինը բնական պայմաններում պատրաստ կլինի պայքարել:
Գոյություն ունեցող դեղամիջոցները պայքարում են հիվանդության դեմ, մինչդեռ նոր սփրեյը կանխում է հիվանդությունը: Դեղամիջոցը մշակվում է Սան Դիեգոյի պետական համալսարանի հետազոտողների կողմից:










































