Լիբիայում տեղի ժամանակով ժամը 20:00-ին ավարտվել են Համընդհանուր ազգային կոնգրեսի ընտրությունները:
Հազարավոր լիբիացիներ այս կապակցությամբ հավաքվել են Տրիպոլիի Ազատության հրապարակում` նշելու քվեարկության հաջող ավարտը: Ժողովուրդը շնորհավորում է միմյանց և շնորհակալություն հայտնում Ալլահին այն բանի համար, որ այդ օրը երկրում արյուն չի թափվել: Երիտասարդները պարում են և երգում ազգային երգեր:
Էլ-բեյդա քաղաքից իր համաքաղաքացիներին է դիմել Ազգային անցումային խորհրդի նախագահ Մուստաֆա Աբդել Ջալիլը, ով շնորհավորել է լիբիացիներին և տվել իր բարձր գնահատականը քվեարկության հետ կապված:
Այնուամենայնիվ, ընտրությունները չի անցել առանց միջադեպերի:
Լիբիայի արևելքում` Կիրենաիկայում, որոշ ընտրատեղամասեր փակվել են առավոտյան հարձակումների պատճառով: Իսկ Լիբիայի Բենղազի քաղաքի մոտ գնդակոծության էր ենթարկվել ուղղաթիռ, որում, բացի օդաչուից, եղել են Լիբիայի ընտրական հանձնաժողովի անդամներ:








































