Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Զվիադ Սիչինավան հայտարարել է, որ «Եվրո-2020»-ի եզրափակիչ փուլը Եվրոպայի 12-13 քաղաքներում անցկացնելու առաջարկը հավանություն է ստացել ՈՒԵՖԱ-ն կազմող 53 ֆեդերացիաների մեծամանության կողմից:
«ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի առաջարկն ընդունվել է բոլոր ֆեդերացիաների ղեկավարների 60 %-ի կողմից:
Ըստ Պլատինիի առաջարկի` ողջ աշխարհամասը պետք է բաժանվի 3 աշխարհագրական զոնաների, որոնցից յուրաքանչյուրը կանկացնի 2 ենթախմբերի հանդիպումները: Այսպիսով տեղի կունենա ամբողջ ֆուտբոլային Եվրոպայի միավորում»,- հայտարարել է Սիչինավան:








































