Վաղը` հուլիսի 8-ին, Երևանում տեղի կունենա «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին կնախորդեն ասուլիսներ «Հայկական համայնապատկեր» անվանակարգում վավերագրական մրցույթին մասնակցող ռեժիսորների մասնակցությամբ` Արմեն Գասպարյան, Արմեն Ռոնով, Անետա Օհանջ, Հայկ Կբեյան, Արսեն Գասպարյան և Վահե Յան և այլք, որոնք կներկայացնեն փառատոնի շրջանակում ներկայացվող իրենց աշխատանքները:
Հուլիսի 8-ին` ժ. 14.00-ին, Սուրբ Զորավոր եկեղեցում կկատարվի Ծիրանօրհնեքի արարողություն, իսկ ժ. 19.00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում կարմիր գորգի վրայով կանցնեն փառատոնի պատվավոր հյուրերն ու մասնակիցները ու տեղի կունենա փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Դրանից անմիջապես հետո` ժ. 20.00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում կցուցադրվի ռեժիսոր Համո Բեկնազարյանի «Շորն ու Շորշորը» ֆիլմը:










































