Մյանմարի իշխանություններն ազատ են արձակել ուսանողական շարժման բոլոր ակտիվիստները, որոնք ձերբակալվել էին ուրբաթ լույս շաբաթ գիշերը: Այդ միջադեպը համարվում է անցյալ տարի Մյանմարում սկսված քաղաքական բարեփոխումներից հետո ընդդիմության հետապնդման ամենախոշոր դրվագը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ընդդիմության բողոքի ցույցի ժամանակ 20 ակտիվիստ է ձերբակալվել: Չնայած ձերբակալություններին և քաղաքացիական հագուստով ոստիկանության ներկայությանը՝ ուսանողական շարժումը ճնշելու 50-ամյակի տարելիցի օրը Ռանգունայում հավաքվել է շուրջ 300 մարդ:










































