Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան:
Ինչպես հաղորդում է SalamNews-ը, այցի ընթացքում Նարիշկինը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Միլի Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի, նախագահի վարչակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի հետ:
«Հիմնական ուշադրությունը կդարձվի Ռուսաստանի դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջխորհրդարանական կապերի զարգացմանը»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:









































