Lebedev Holdings ընկերությունը, որը ղեկավարում է գործարար Ալեքսանդր Լեբեդևի որդի՝ Եվգենին, հաղորդել է, որ 2011 ֆինանսական տարում իր կրած վնասներն աճել են 22,5 տոկոսով՝ հասնելով 27,4 միլիոն ֆունտ ստեռլինգի:
Lebedev Holdings-ը թողարկում է The Evening Standard և The Independent բրիտանական թերթերը, ինչպես նաև i հրատարակությունը:
Հոլդինգի տվյալներով` The Independent-ի և i հրատարակության վրա ընկնող կորուստների մասնաբաժինը կազմում է 18 միլիոն ֆունտ, իսկ The Evening Standard-ինը (որտեղ Լեբեդևի հոլդինգին է պատկանում բաժնետոմսերի 70 տոկոսը)՝8,9 միլիոն ֆունտ: Հոլդինգում նշել են, որ The Evening Standard-ի աշխատանքի արդյունքները նախորդ ֆինանսական տարվա համեմատ լավացել են: Այն ժամանակ կորուստները գերազանցել են 20 միլիոն ֆունտը:
Ալեքսանդր Լեբեդևը ձեռք է բերել The Evening Standard և The Independent թերթերը 2009-2010 թվականներին: Ձեռքբերման պահին դրանք աշխատել են վնասով:










































