Wednesday, 10 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Ամեն օր խժռող համակարգը

Հազիվ թե որևէ մեկը վիճարկի, որ «Հարսնաքարի» ողբերգական միջադեպից հետո սկիզբ առած բողոքի հասարակական ալիքը պետք է վերածել Հայաստանում հաստատված օլիգարխիկ համակարգի դեմ միասնական, քաղաքացիական պայքարի: Այդ պայքարը պետք է ներառի թե՛ կոնկրետ ակցիաներ, երթեր, պիկետներ, այլ միջոցառումներ, թե՛ նաև հասարակական ինքնագիտակցության փոփոխությանն ուղղված աշխատանք, երբ քաղաքացին կհասկանա, որ օլիգարխիկ համակարգը իրականում մի ինստիտուտ է, որը խժռում է նրա ամեն ինչը` թողնելով միայն ստրկության իրավունքը: Հետևաբար Ռուբեն Հայրապետյանը լինելով, այսպես ասած, առաջինը` չպիտի լինի միակը և վերջինը: Ընդ որում` որքան հնարավոր է արագ պետք է փորձել նրա «ընկերախումբը» ապահովել` ի դեմս մյուս բոլոր օլիգարխների:

Իսկ ո՞վ է օլիգարխը` կարող են հարցնել շատերը: Եվ այդ հարցը ամենևին միամիտ չէ, իզուր չէ: Օրինակ` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը օլիգա՞րխ է, թե՞ ոչ: Կամ` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օլիգա՞րխ է, թե՞ ոչ, հատկապես եթե նկատի ունենանք, որ Միջազգային ճգնաժամային խմբի` վերջերս հրապարակված զեկուցում նա նշված էր որպես խոշոր բիզնեսմեն: Կամ` Սերժ Սարգսյանն ինքը, որ այսօր խոսում է օլիգարխիկ համակարգի դեմ պայքարի մասին, այն փոխելու մասին, ինքն օլիգա՞րխ է, թե՞ ոչ: Իսկապես, ո՞վ է Հայաստանում օլիգարխը: Շատերին մենք գիտենք կոնկրետ անուններով, և նրանց օլիգարխ լինելը որևէ մեկի համար կասկածելի չէ, իսկ շատերն էլ թաքնվում են պետական պաշտոնների տակ և ներկայանում իբրև պետական գործիչ` իրականում իրենց իրական կյանքով, արժեքներով և վարքուբարքով լինելով օլիգարխ: Եվ այստեղ` Հայաստանում, ծավալված հասարակական շարժման խնդիրներից մեկն էլ կարող է լինել հենց օլիգարխիական շրջանակը հստակ սահմանելը, այսպես ասած` չափորոշիչները հանրությանը հստակ ներկայացնելը` դրա հետ զուգահեռ ներկայացնելով այն վնասները, հաճախ անգամ այն պետական մակարդակի հանցագործությունները, որ թաքնված են օլիգարխների առօրյա գործունեության տակ, և որոնք հաճախ նույնիսկ իրականացվում են բարեգործության անվան տակ: Այսինքն` խնդիրը միայն այն չէ, որ նրանք կարող են ծեծել ու մարդ սպանել անձամբ կամ թիկնապահների միջոցով: Նրանք ամեն օր հասարակությունն ու պետությունն են սպանում, եթե արդեն իսկ չեն սպանել՝ իրենց առօրյա գործունեության ընթացքում:

Այս համակարգը ունի լրջագույն բացահայտման անհրաժեշտություն, քանի որ քաղաքացիների մի զգալի մասի համար այն լեգիտիմ է, քանի դեռ մարդ չի սպանում: Մինչդեռ հասարակությունը ամբողջությամբ չի պատկերացնում, որ սպանությունները, ծեծերն ու ջարդերը չեն այդ համակարգի ամենավտանգավոր կամ միակ վտանգավոր քայլերը: Համակարգն ինքնին խժռում է ամեն օր, խժռում է կամաց-կամաց, կաթիլ առ կաթիլ, ինչի պատճառով էլ այդ խժռման գործընթացը մնում է աննկատ, իսկ շատերն էլ խժռելով հանդերձ` հռչակվում են ժողովրդական հերոս, ժողովրդի ծառա: Իսկ իրականում ժողովուրդն է նրբորեն ծառայում այդ մարդկանց և համակարգին:

Ահա այս ամենն ունի անընդհատ մանրացվելու և բացահայտվելու, անցյալը, ներկան ու ապագան մանրադիտակի տակով անցկացնելու, հասարակությանը թել առ թել բացելու և մատուցելու անհրաժեշտություն: Այդպես պետք է ձևավորվի օլիգարխիկ համակարգի դեմ պայքարի, այդ համակարգն արմատախիլ անելու՝ ոչ թե թերթիկներով, այլ ցողունով հանդերձ, գլխավոր գրավականը՝ համակարգի հասարակական գիտակցված մերժումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում