Պերուի հյուսիսում՝ Կախամարկա քաղաքում ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումներում զոհվել է 5 մարդ, հաղորդում է Euronews-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ քաղաքում բազմամարդ բողոքի ակցիա է անցկացվել ամերիկյան ոսկու արդյունահանման բազմամիլիարդանոց ծրարի դեմ: Նախագահի հրահանգով ոստիկանությունը դաժանորեն ճնշել է ցույցը: Այդ ողբերգական դեպքից հետո հակակառավարական տրամադրությունները նոր թափով են շարունակվում:
Ցուցարարները պահանջում են նախագահի և կառավարության հրաժարականը: