Ամստերդամի «Այաքս»-ի ավագ Յան Վերտոնգենը մարզումներից մեկի ժամանակ ցուցադրեց իր բարձրակարգ տեխնիկան:
Բելգիացի 25-ամյա պաշտպանը, որը ներկայումս ուսումնամարզական հավաք է անցկացնում իր թիմի կազմում, մոտ է Լոնդոնի «Տոտենհեմ» տեղափոխությանը:
Անցած մրցաշրջանում Վերտոնգենն «Այաքս»-ի կազմում անցկացրել է 42 խաղ ու դարձել 10 գոլի հեղինակ:






































