Լոնդոնի «Չելսի»-ի և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հրաժարվեց այլ ակումբ տեղափոխությունից և աստղաբաշխական աշխատավարձից:
Goal.com-ի փոխանցմամբ` Չինաստանի Սուպերլիգայի ակումբներից մեկը Լեմպարդին գրավիչ առառաջրկ էր արել, որն ընդունելու դեպքում նա կստանար 230.000 ֆունտ շաբաթական աշխատավարձ:
Լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստը հայտարարեց, որ չի պատրաստվում լքել «արիստոկրատների» շարքերը և շարունակելու է խաղալ բարձրակարգ թիմում:
Սկսած 2001 թվականից Լեմպարդը «Չելսի»-ի կազմում 365 խաղ է անցկացրել ու խփել 186 գոլ:









































