Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին Ղոմ քաղաքում տեղի ունեցած մշակութային միջոցառման ժամանակ հայտարարել է, որ կեղծիքը, խաբկանքը ու ստահոդ լուրերի տարածումը բնորոշ են ժամանակակից աշխարհին ու քաղաքականությանը.
«Դժբախտաբար, մի շարք սեկտաներ փորձում են պառակտում մտցնել մուսուլմանների շրջանում՝ փոխանակ պատերազմեն ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների, այդ թվում` նաև սիոնիստական ռեժիմի դեմ»:










































