Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը` հղում կատարելով Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը, այդ երկրում շրջվել է Ռուսաստանից ժամանած ուխտավորների ավտոբուսը, որի հետևանքով զոհվել է 15 մարդ։
Վթարը տեղի է ունեցել այսօր` վաղ առավոտյան։ Նախնական տեղեկություններով՝ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, այն դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել։ Ընդհանուր առմամբ ավտոբուսում եղել է 41 մարդ։ Վիրավորվել է 15 ուղևոր։ Հայտնի է, որ ավտոբուսը ուղևորվում էր Ուկրաինայի սրբավայրեր։










































