Բրազիլական «Ինտերնասիոնալ»-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ` ուրուգվայցի հարձակվող Դիեգո Ֆորլանը համալրեց թիմի կազմը: 33-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է պայմանգիր, որի ժամկետը լրանում է 2015 թվականի հուլիսին:
Հիշեցնենք, որ Ֆորլանի վերջին ակումբն իտալական «Ինտեր»-ն էր, որտեղ ֆուտբոլիստը տեղափոխվել է 2011 թվականին իսպանական «Ատլետիկո»-ից:







































