Հանրահայտ արգենտինացի ֆուտբոլիստ և մարզիչ Խորխե Վալդանոն համեմատել է Իսպանիայի ներկայիս հավաքականը Բրազիլիայի 1970 թվականի ընտրանու հետ: ԵՎ ի տարբերություն «ֆուտբոլի արքա» Պելեի` նա կարծում է, որ Իսպանիան ավելի ուժեղ է:
«1970 թվականին ես 15 տարեկան էի: Հիշում եմ, թե ինչպես էի հիացած Բրազիլիայի ընտրանու` Մեքսիկայում ցուցադրած խաղով: Ներկայիս Իսպանիան ստիպում է նույնպիսի զգացումներ ունենալ: Տարբերությունն այն է, որ 1970 թվականի Բրազիլիան այդպիսին էր միայն 1970 թվականին, իսկ Իսպանիայի հավաքականն արդեն երեք տիտղոս է նվաճել: Այդ թիմը կարողանում է իր հրաշալի մարզավիճակը պահպանել 4 տարի շարունակ»,- Վալդանոյին մեջբերում է Goal.com-ը:







































