Հայտնի է դարձել, թե ով է «Կրասնոդար»-ի` Ավստրիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում կայանալիք վերջին` 6-րդ ստուգողական խաղի մրցակիցը:
Հուլիսի 15-ին կրասնոդարյան թիմի ֆուտբոլիստները կպայքարեն գերմանական «Այնթրախտ»-ի հետ, որը հանդես է գալիս 2-րդ բունդեսլիգայում և անցած խաղաշրջանն ավարտել է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականում:
Այդ հանդիպումը տեղի կունենա ավստրիական Շվաց քաղաքում: Իսկ հուլսի 16-ին թիմը կվերադառնա Կրասնոդար:








































