Պորտուգալիայի առաջնության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հայտնի է դարձել առաջնության 2011/12թթ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը:
Բարձրագույն խմբի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Պորտու»-ի բրազիլացի հարձակվող Հալկը, լավագույն դարպասապահ` Ռուի Պատրիսիուն` «Սպորտինգ»-ից, լավագույն մարզիչ` Վիտոր Պերեյրան` «Պորտու»-ից, մրցաշրջանի հայտնություն` կիսապաշտպան Ջեյմս Ռոդրիգեսը` «Պորտու»-ից:
Լավագույնների անունները հայտնի դարձան առաջնության գլխավոր մարզիչների և թիմերի ավագների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, պաշտոնական կայքում գրանցված երկրպագուների շրջանում անցկացված հարցման արդյունքում:









































