Angry Bird խաղի երկրպագուներն այժմ հնարավորություն կունենան այլ կերպ վարվել խաղի թռչունների հետ:
Pocket Lint ինտերնետային կայքը բացառիկ հնարավորություն է ստացել հայտնելու , որ Rovio-ն փոփոխություններ է կատարելու խաղում:
Հաղորդվում է, որ խաղի ընթացքում խաղացողը հնարավորություն կունենա փորձել պաշտպանել ձվերը, որոնք կգողանա թռչուններից: Կայքում տեղադրվել են նկարներ, որոնք ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ խաղացողները խոզեր կարձակեն թռչունների վրա, որպեսզի կարողանան գողանալ նրանց ձվերը:











































