Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհին ուրբաթօրյա նամազից առաջ անդրադարձել է իրանցի մի շարք ատոմագետների սպանության մասնակիցների ձերբակալմանը.
«Այդ ահաբեկչական խմբերը հովանավորվում են արտասահմանից: Գերտերություններին զարմացրել է, թե որքան արագ Իրանին հաջողվեց ձերբակալել այդ խմբերին: Իրանի հետախուզության մակարդակը զարմացրել է այնպիսի երկրների հատուկ ծառայություններին, ինչպիսիք են Իսրայելը, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը»:









































