Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Իսկ Ղարաբաղը ուզո՞ւմ է մասնակցել կարգավորման գործընթացին

Երևանում կայացած բանակցություններից հետո երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանից ժամանեցին Բաքու, ասել է թե` տարածաշրջանային այցի շրջանակներում համանախագահներն այս անգամ էլ նպատակահարմար չգտան հանդիպել ԼՂՀ իշխանություններին:

Մինչդեռ երեկ «Ժամանակ»-ի հետ զրույցի ընթացքում ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը նշել էր, որ նախատեսված է նրանց այցը նաև Ստեփանակերտ: Դ.Բաբայանից փորձեցինք ճշտել, թե ի՞նչ պատճառաբանությամբ են համանախագահները դարձյալ շրջանցել Ստեփանակերտը: Ստացանք ավանդական պատասխան` «Եղանակը Ստեփանակերտում կտրուկ վատացել է»:
Մեր դիտարկմանը, որ ո՛չ դեկտեմբերին Աստանայում, ո՛չ դրանից հետո Մոսկվայում Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի միջև հանդիպում չի կազմակերպվել, կարելի՞ է ենթադրել, որ բանակցային գործընթացում փակուղային իրավիճակ է ստեղծվել` պատասխանեց. «Այդ երկու զարգացումներով, այնուամենայնիվ, չի կարելի վերջնականապես ասել, որ իրավիճակը փակուղու մեջ է կամ գործընթացը փակուղու մեջ է: Գործընթացը աղավաղված ձևաչափում է գտնվում, Արցախը չի մասնակցում կարգավորման գործընթացին և սա Ադրբեջանի մեղքն է»: Թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում ԼՂ-ն` բանակցային գործընթաց վերադառնալու ուղղությամբ, ավելին` երբևէ պահանջ ներկայացրե՞լ է ՀՀ իշխանություններին ԼՂ մասնակցության հարցում` ԼՂՀ նախագահի խոսնակը ոչինչ չասաց: Հիշեցնենք, որ վերջերս ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը հարցին` արդյո՞ք Հայաստանին կհաջողվի ԼՂ-ն վերադարձնել բանակցությունների սեղանին` պատասխանել էր. «Դա Հայաստանի պրոբլեմն է»:

Դ.Բաբայանը նկատեց, որ Ադրբեջանում շարունակվում է հակահայկական քարոզչությունը, գործողությունները, այս պարագայում ինչպե՞ս կարելի է բեկում ակնկալել կարգավորման գործընթացում` «երբ Ադրբեջանի պահվածքը տարբերվում է այն չափանիշներից, որոնց շուրջ ընթանում են խաղաղ բանակցությունները»: «Հետևաբար, այս գործընթացներին պետք է նայել այն տեսանկյունից, որ միջազգային ասպարեզում Ադրբեջանի համար ստեղծվում են ոչ բարենպաստ պայմաններ` հաշվի առնելով Հարավային Սուդանի ընտրությունը` պետության ձևավորումը, մարդու իրավունքների և ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա», – նկատեց Դ.Բաբայանը` վստահեցնելով, որ այս ամենը Ադրբեջանին դնում է բարդ իրավիճակի մեջ, ուստի լավագույն տարբերակը, ըստ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակի, զիջումնային որևէ տարբերակից խուսափելն է:

Չնայած այն բանին, որ հայկական կողմը և միջազգային հանրությունը պահանջում են դիպուկահարների հետքաշում շփման գծից` Ադրբեջանը չի կատարում այդ պահանջը, ավելին` երեկ ՀՀ ՊՆ-ն չէր հերքել այն տեղեկությունները, համաձայն որոնց` հայկական կողմն ունի փաստեր այն մասին, որ Ադրբեջանը ձեռք է բերել մեծ քանակությամբ դիպուկահար հրազեն և պատրաստում է դիպուկահարների խմբեր` այլ պետությունների վարձկան մասնագետների օգնությամբ: Վերջին շրջանում պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում այն մասին, որ ԼՂ Պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում դիպուկահարների կրակոցներն ակտիվացել են, երկու կողմից հաղորդվում են զոհերի մասին: Դ.Բաբայանին հարցրեցինք, թե Ադրբեջանի կողմից այդ կեցվածքը ինչո՞վ է պայմանավորված: «Նախևառաջ դա կապված է Ադրբեջանի յուրահատկության հետ` Ադրբեջանում գոյություն ունեն ներքին ազգային ինքնության հետ կապված լուրջ խնդիրներ: Այնտեղ կան բազմաթիվ ազգային փոքրամասնություններ, որոնք չեն դարձել ադրբեջանական, այսպես կոչված, ազգի մի մասը», – նշեց Դ.Բաբայանը` հավելելով նաև Հարավային Սուդանի անկախության հանրաքվեի փաստը, և բխեցրեց, որ այս ամենի մեջ Ադրբեջանը վտանգ է տեսնում. «Հետևաբար Ադրբեջանի համար լավագույն տարբերակը` իր ներքին, փխրուն իրավիճակը, թուլությունը ինչ-որ ձևով փրկելու, հակահայկական հիստերիայի սաստկացումն է և գործողությունների ուժեղացումը, որի արդյունքում, ի դեպ, կարող են լինել անկանխատեսելի հետևանքներ»: Ադրբեջանի ռազմական ծախսերի գերաճը Դ.Բաբայանը դիտարկում է ոչ միայն Ղարաբաղ-Ադրբեջան փոխհարաբերությունների, այլև Ադրբեջանի ներքին իրավիճակի համատեքստում. «Երկրորդ հանգամանքն այն է, որ միջազգային հանրությունը, իմ կարծիքով, այնքան էլ լուրջ չի վերաբերվում Ադրբեջանի այդ հայտարարություններին, սպառազինության վազքին: Եվ հիմա, ինչպես երևում է, արդեն կան միտումներ, որ Ադրբեջանի նման պահվածքն այլևս անհանդուրժելի չէ»:

ԵԱՀԿ ՄԽ-ն համանախագահող երկրների նախագահների կողմից Ակվիլայում բացահայտվեցին Մադրիդյան վեց սկզբունքները, որոնցից մեկն էլ` «ԼՂ-ին հարակից օկուպացված տարածքների վերադարձն է», ուստի «Ժամանակ»-ը հարց ուղղեց Դ.Բաբայանին, թե կոնկրետ Ստեփանակերտում ի՞նչ տրամադրություններ կան բանակցությունների սեղանին գտնվող այս առաջարկների և այդ սկզբունքի նկատմամբ. «Նախևառաջ դրանք սկզբունքներ են, և պետք է հաշվի առնել, որ այդ սկզբունքներում ներառված են ե՛ւ հայկական կողմի, ե՛ւ ադրբեջանական կողմի առաջ քաշած սկզբունքները: Այսինքն` չի կարելի ակնկալել, որ ինչ-որ մի փաստաթուղթ պետք է լինի ամբողջությամբ հայամետ կամ ադրբեջանամետ: Այլ հարց է, երբ խոսքը գնում է տարածքների մասին, իհարկե այստեղ կան բազմաթիվ խնդիրներ: Ադրբեջանը ուզում է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը` Ադրբեջանական Խորհրդային Հանրապետության շրջանակներում: Մենք էլ ունենք մեր պահանջները, մենք էլ ունենք տարածքներ, որոնք իրենց վերահսկողության տակ են, և այստեղ պետք է քննարկվեն տարբեր հարցեր: Բայց մեկ բան անվիճելի է` վերադարձ 1988 թվականին թե՛ կարգավիճակի առումով, թե՛ տարածքների` անհնար է: Արցախն այլևս չի լինելու Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմաններում: Դա բացառվում է»:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում