«Շախտյոր» ֆուտբոլային ակումբն իր ամենահավատարիմ երկրպագու է համարում բաժանորդագրերի տերերին և միաժամանակ հպարտանում, որ նման մարդիկ «Դոնբաս Արենա»-ի տրիբունաներում տարեցտարի ավելանում են:
Նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ Դոնեցկի ակումբը տարբերանշաններ է սահմանել թիմի ամենահավատարիմ երկրպագուների համար: Բաժանորդագրված երկրպագուները, ովքեր կայցելեն թիմի 15, 12 և 9 խաղերին, կպարգևատրվեն համապատասխանաբար Gold, Silver և Bronze մեդալներով:
Տարբերանշանները կձևափոխվեն յուրաքանչուր նոր ֆուտբոլային տարում, ինչը երկրպագուներին թույլ կտա հետաքրքիր հավաքածու կազմել: Առաջին պարգևները կհանձնվեն պաշտոնական արարողության ընթացքում` 2012/13 մրցաշրջանի ավարտից հետո:







































