Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Երբ մեքենան վառելով էլ չեն ազատվի…

Երեկ Գյումրիից ավտոերթով Բավրա գնալուց, մոտ 2 ժամ այնտեղ մնալուց, մի 10-15 րոպեով անցակետը փակելուց հետո, երբ վարորդները վերադարձան և բողոքի ակցիա կազմակերպեցին Գյումրիի թատրոնի շենքի դիմաց, նաև փող հավաքեցին կառավարության համար, որպեսզի վերջինս իրենց հանգիստ թողնի:

Այդ փողը այս պահին «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների մոտ է, որոնք փոխանցելու են ՀՀ վարչապետին: Հիշեցնենք, որ «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով` հիմնականում վրացական համարներով Հայաստանում իրենց մեքենաներն օգտագործող վարորդները արդեն մի քանի օր է, ինչ բողոքի ակցիաներ են կազմակերպում: Նախօրեին ոստիկանությունը նրանց թույլ չէր տվել ավտոերթով գնալ Բավրայի անցակետ:

Երեկ, երբ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի մոտ հավաքված վարորդներին ոստիկանները ասում էին` «Ձեր երթը անօրինական է», ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց. «Մենք երթ չենք անում, մենք գնում ենք Վրաստան», և մոտ 100 մեքենաներ շարժվեցին դեպի Բավրա: Եռագույնն ու «Ժառանգություն» կուսակցության դրոշները պարզած ավտոերթի մասնակիցներին ուղեկցեցին 10-12 ոստիկանական մեքենաներ և մի 4-6 «անհայտ» կամ ավելի ճիշտ` ԱԱԾ-ի մեքենաներ: Ցուցարարները մի քանի պահանջ ունեին, որոնք Բավրայում ներկայացրին մաքսատան ղեկավարությանը` թույլ տալ գոնե մեկ տարվա ընթացքում մաքսազերծել իրենց մեքենաները, խելամիտ դարձնել մաքսային արժեքի որոշման մեխանիզմները` մեքենայի արժեքի չափ (կամ հաճախ դրանից ավելի) վճարներ չգանձել մաքսազերծման համար և այլն:

Հիշեցնենք ստեղծված իրավիճակը: Քանի որ մեր մաքսայինները իրենց հոր գինն են կրակում ցանկացած ավտոմեքենա մաքսազերծելու համար. այնպես, որ 2000 դոլարով դրսում գնված ավտոմեքենան մաքսազերծելու համար հաճախ պահանջում են 2000 դոլարից էլ մեծ գումար, մեր շատ քաղաքացիներ իրենց մեքենաները մաքսազերծում էին Վրաստանում (0 դրամով)` միայն բնապահպանական վճար վճարելով: Այնուհետև այդ մեքենան «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստան ներմուծելով` խուսափում էին այն Հայաստանում մաքսազերծելուց` ամիսը մեկ Վրաստան գնալ-գալով:

2010-ի վերջին մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին, համաձայն որի` այսուհետ այլ երկրների պետհամարանիշերով մեքենաները Հայաստանում առանց մաքսազերծելու 1 տարվա ընթացքում կկարողանան մնալ միայն 1 անգամ` 15 օրով: Սրա մառազմն այն է, որ մեր մաքսայինի սահմանած գներով (իսկ դրանք կազմում են առնվազն մի քանի հազար դոլար) մեքենաները մաքսազերծել չկարողացողները մեքենան վառելով էլ չեն պրծնի: Այսպես, անկախ նրանից` մեքենան կօգտագործեն, թե ոչ, եթե այն Հայաստանում է, տուգանքներ են արձանագրվում` մեքենայի գնահատված մաքսային արժեքի 10 տոկոսի չափով (օրական):

Իսկ Վրաստանի օրենսդրությունն էլ այնպիսին է, որ ՀՀ քաղաքացիները եթե վրացական համարներով գնան Վրաստան, չեն կարող առանց այդ մեքենան հաշվառումից հանելու թողնել Վրաստանում և վերադառնալ Հայաստան: Հասկանալի է, որ եթե մեքենան Հայաստանում դնեն ու վառեն, դարձյալ չեն ազատվի տուգանքից, քանի որ մաքսայինով արձանագրված է` նման մեքենա է գտնվում Հայաստանում` այսինչ մարդու անունով: Ստեղծված օրենսդրական դաշտը նույնիսկ այս հարցերը չի կարգավորում: Մարդկանց մնում է կամ ճարել առաջիկա մի քանի օրերին առնվազն մի քանի հազար դոլար, կամ էլ գնալ Վրաստան և վաճառել մեքենան` բավական էժան գներով:

«Կառավարությունը երեկ հետևյալը պատասխանեց` գրպաններում փող կա, թող վճարեն: Բառացի պատասխանը եղել է սա: Ընդ որում, ասում են` մենք գիտենք, որ այդ ավտոմեքենաների կեսը բավականին թանկարժեք մեքենաներ են: Հարց եմ տալիս` ի՞նչ գործ ունի ՀՀ կառավարությունը ՀՀ քաղաքացու գրպանում, այն գրպանում, որը լցնելուն ինքը երբևիցե չի մասնակցել, աշխատատեղ չի ստեղծել և հիմա բառացիորեն գրպանահատությամբ է զբաղված», – երեկ Բավրայում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Այնպես որ, բառերն արդեն ավելորդ են այս իշխանությունների ներկայացուցիչների ուղեղի ու բարոյականության վերաբերյալ որևէ բան ասելու համար: Երբ բարձրաստիճան իշխանավորը չի հասկանում, որ տարին 12 անգամ Վրաստան գնալ-գալը մեր երկրում մեքենան մաքսազերծելուց գերադասող ՀՀ քաղաքացին չի կարող գրպանում մի քանի հազար դոլար ունենալ, այդ իշխանավորին մտավոր հետամնացների կլինիկաներն էլ չեն փրկի:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում