Դեղանյութը, որը թույլ է տալիս անշնչացած մարդուն 15-30 րոպե թղջ մնալ, ստեղծվել է Բոստոնի Մանկական կլինիկական գիտահետազոտական կենտրոնի գիտնականների կողմից: Այս մասին հայտնում է Itar-Tass-ը՝ հղում անելով կենտրոնի առաջատար սրտաբան Ջոն Հեյրին:
Ներարկման համար նախատեսված դեղամիջոցը թթվածնով հագեցած օրգանական ճարպաշերտով մանրադիտակային պարկուճների կոնցենտրատ է: Յուրաքանչյուր այդպիսի պարկուճ պարունակում է 3-4 անգամ ավելի շատ թթվածին, քան արյան էրիտրոցիտները:
Կենդանիների վրա իրականացրած փորձերը հաջողությամբ են պսակվել: Բժիշկները, որոնք երկարատև ջանքերից հետո կարողացել են հավասարակշռել հրաշք դեղանյութի բանաձևը, վստահ են, որ դա լիովին հնարավոր է նաև մարդուն ներարկել:
Առողջապահության բնագավառը հեղափոխական փուլ կթևակոխի այդ դեղամիջոցի զանգվածային արտադրությամբ: Դրա միջոցով բժիշկները կարող են փրկել միլիոնավոր հիվանդների, որոնց մոտ տարբեր պատճառներով թոքերի աշխատանքի կանգ է արձանագրվել:







































