Հունաստանի նոր կոալիցիոն կառավարությունը հրաժարվել է բանակցություններ վարել՝ արտաքին ֆինանսական օգնության պայմանները մեղմացնելու ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է The Financial Times-ը, երկրի ֆինանսների նախարար Յանիս Ստուրնարասն ասել է, որ կոալիցիոն կառավարությունը, պայմանները մեղմացնելու փոխարեն, առաջին հերթին պետք է արագացնի բարեփոխումների անցկացումը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ առաջիկայում Հունաստանը միջազգային վարկատուների «եռյակին» (ԵՄ, ԵԿԲ, ԱՄՀ) տվյալներ կներկայացնի երկրի իրավիճակի մասին: Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմոս Կեդիկօղլուն հայտարարել է, որ Հունաստանի ղեկավարության նպատակն է ցույց տալ, որ տնտեսման ներկա ծրագիրը ֆինանսական օգնության փոխարեն չի աշխատում:
Օրերս «եռյակի» փորձագետները ժամանել էին Աթենք: Հունաստանի իշխանությունները ցանկանում էին մեղմացնել վարկավորման պայմանները, հիմնականում ֆինանսական վերականգնումը մինչև 2016 թ. երկարացնելու հաշվին:









































