Sky Sports-ը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Սիթի»-ի իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան առաջիկա օրերին առաջարկ կստանա իր ակումբից:
«Քաղաքայիններ»-ի ղեկավարները գիտակցում են, թե որքան կարևոր դեր ունի այս ֆուտբոլիստը թիմային խաղը ճիշտ կազմակերպելու գործում և նախատեսում են Սիլվային առաջարկել 5 տարի ժամկետով պայմանագիր: 5-ամյա ժամկետում կիսապաշտպանը 52 մլն ֆունտ կվաստակի:
«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպանի ծառայություններով սկսել է հետաքրքրվել նաև Մադրիդի «Ռեալ»-ը, որը նույնպես հզոր ֆինանսական բազա ունի:







































