«Աէրոֆլոտը» չի կարող խնդիրների պատճառով օգտագործել Sukhoi Superjet 100 ինքնաթիռների ամբողջ պարկը: 8 ինքնաթիռներից 4-ը դեռ կայանված են «Շերեմետևոյում»: Այս մասին գրում է РБК daily-ն:
Sukhoi-ում, իր հերթին, հայտարարում են, որ ինքնաթիռները կայանված են` կապված օդափոխության համակարգում հայտնաբերված արտահոսքի կեղծ ահազանգի հետ:
Sukhoi քաղաքացիական ինքնաթիռները ու «Աէրոֆլոտը» հայտարարում են, որ իրականացնում են մոնտաժային համակարգի ստուգում` հավելելով, որ խնդիրը լուրջ չէ:
Superjet-ները, 2011թ. տվյալներով, շատ քիչ թվով են թռիչքներ իրականացրել` օրական ընդամենը 3.5 ժամ: Շահագործման այդպիսի ցածր տեմպերի պայմաններում դժվար է հասնել շահութաբերության: Ընդ որում` «Աէրոֆլոտն» ամառային շրջանում SSJ-100-ները փոխում է ավելի շատ տեղ ունեցող ինքնաթիռով:
«Աէրոֆլոտը» Superjet-ների խոշորագույն պատվիրատուն է. այն պատվիրել է SSJ-100-ի 30 ինքնաթիռ:









































