Չինաստանում գործարարը կյանքի գնով կրակից փրկել է իր ըկերության աշխատակիցներին: Հրդեհը բռնկվել էր անշարժ գույքով զբաղվող ընկերության հանրակացարանում վաղ առավոտյան: Դրա պատճառը եղել է օդորակիչներից մեկում կարճ միացումը:
Ինչպես հաղորդում է Vesti-ն, կրակը տարածվել է ամբողջ հարկում: Հրդեհի ժամանակ այնտեղ եղել է մոտ 10 մարդ, այդ թվում ինքը՝ ընկերության սեփականատերը:
Ձեռնարկատերն այդ պահին շատ մոտ է գտնվել մուտքին և առաջինն է դուրս վազել փողոց, սակայն հետո վերադարձել է մյուսներին արթնացնելու: Նա աշխատակիցներին օգնել է դուրս գալ, սակայն ինքը չի հասցրել փրկվել:









































