Ռուսաստանի ազգային հավաքականի հարձակվող Պավել Պոգրեբնյակը պաշտոնապես դարձել է անգլիական «Ռեդինգ» ակումբի ֆուտբոլիստ: Այդ մասին հայտնել է ակումբի պաշտոնական կայքը:
«Ռեդինգ»-ի և Պոգրեբնյակի միջև տրանսֆերային գործարքը վերջանական լուծում է ստացել, երբ 28-ամյա ֆուտբոլիստն Անգլիայում աշխատելու թույլտվություն է ստացել:
Պոգրեբնյակի հետ ստորագրած պայմանագիրը 4 տարի ժամկետ ունի:
«Պոգրեբնյակի տրանսֆերային գործարքը երկար և բարդ ընթացք ունեցավ, և մենք ուրախ ենք, որ այն վերջապես ավարտին մոտեցավ: Վստահ եմ, որ առաջիկա տարիներին Պավելն անպայման օգտակար կլինի մեր թիմին»,- ակումբի պաշտոնական կայքում մեջբերվում են «Ռեդինգ»-ի գլխավոր մարզիչ Բրայան Մաքդերմոտի խոսքերը:






































