Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Ամերիկյան բանկերը 2012-ի առաջին եռամսյակում 35 մլրդ դոլարի շահույթ են ունեցել

Ամերիկյան բանկային համակարգում իրավիճակը դեռևս չի վերադարձել մինչճգնաժամային մակարդակին, սակայն զգալիորեն բարելավվել է` համեմատած նախկին 4 տարվա հետ: Այս մասին են վկայում ԱՄՆ Կենտրոնական բանկի գործառույթ իրականացնող երկրի դաշնային պահուստային համակարգի տարածած տվյալները:

Ինչպես տեղեկացնում է Itar-Tass-ը`կառույցի հաշվարկներով` ամերիկյան բանկերի շահույթը 2012-ի առաջին եռամսյակում կազմել է 35 միլիարդ դոլար, ինչը 6 միլիարդով ավելի է 2011-ի նույն ժամանակահատվածի շահույթից: Այս ցուցանիշը լավագույնն է վերջին 4 տարում: Ֆինանսատնտեսական ճգնաժամի ամենաթեժ պահին`2008 թվականին, վերջին եռամսյակում ամերիկյան բանկային ոլորտի կորուստները կազմել են 32 միլիարդ դոլար:

Նվազել է նաև սնանկացած բանկերի թիվը. եթե այդպիսիք 2009-ին 140-ն էին, 2010-ին` 157-ը, իսկ 2011-ին` 92-ը, ապա այս տարվա առաջին եռամսյակում սնանկացած բանկերը 31-ն են: Ընդհանուր առմամբ, 2008 թվականից սկսած, ԱՄՆ-ում սնանկացել են 445 ֆինանսական ինստիտուտներ:

Արդյունքում Ավանդների ապահովագրության դաշնային կորպորացիան, որը յուրաքանչյուր ավանդի անվտանգությունը երաշխավորում է մինչև 250 հազար դոլարով, ստիպված եղավ սպառողներին վերադարձնել 88 միլիարդ դոլար: 2012-2016թթ. կանխատեսումների համաձայն` կորպորացիան իր ֆոնդից կվճարի 12 միլիարդ դոլար: Խնդրահարույց բանկերի գաղտնի ցուցակում, որը կազմել է կորպորացիան, ապրիլին եղել է 772 ֆինանսական ինստիտուտ, մինչդեռ 1 տարի առաջ դրանք 888-ն էին:

Սնանկացման հետևանքով ամերիկյան բանկերի թիվը նվազել է. 2008-ի սկզբին դրանք 8533-ն էին, իսկ այսօր` 7292-ը:

Փորձագետները նշում են, որ բանկային համակարգը անմիջականորեն կախված է երկրի ընդհանուր մակրոտնտեսական վիճակից: Իսկ ԱՄՆ-ում կանխատեսումները լավատեսական չեն: Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով` ճգնաժամից ԱՄՆ տնտեսության դուրսբերումը դանդաղ կընթանա: Աճն այս տարի կկազմի 2 տոկոս, իսկ հաջորդ տարի` 2.3 տոկոս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում