Միացյալ ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հարցերով խորհուրդը երեկ որոշում է կայացրել հատուկ զեկուցող նշանակել Բելառուսում` մարդու իրավունքների հարցն ուսումնասիրելու համար։ Որոշումը կայացվել է ՄԱԿ-ի իրավապաշտպան հիմնական կառույցի 20-րդ նստաշրջանի ընթացքում։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։
Թեպետ որոշումն ընդունվել է, սակայն 47 անդամներից 25-ը կողմ չեն քվեարկել այդ որոշմանը, 20-ը մնացել են ձեռնպահ. դեմ են քվեարկել Հնդկաստանը, Կուբան, Չինաստանը, Ռուսաստանը և Էկվադորը։ Բանաձևը Եվրամիության անունից ներկայացրել էր Կիպրոսը, որը նախագահում է ԵՄ-ում։ Բելառուսն իր հերթին հայտարարել է, որ չի ճանաչում հատուկ զեկուցողի մանդատը և չի համագործակցելու նրա հետ։
Մինչ այդ ՄԱԿ-ը հատուկ զեկուցողներ է նշանակել Սիրիայում, Իրանում, Կամբոջայում, Հյուսիսային Կորեայում` մարդու իրավունքների հետ կապված խնդիրներն ուսումնասիրելու համար։










































