ՄԱԿ Անվտանգության խորհուրդը հինգշաբթի հաստատել է Մալիում սահմանադրական կարգի վերականգնման բանաձև:
Բանաձևի համաձայն` Մալիում բոլոր հետաքրքրված կողմերը պետք է ստեղծեն անհրաժեշտ պայմաններ, որպեսզի իշխանության անցումային մարմինները կարողանան ամբողջությամբ կատարել իրենց պարտականությունները, աապահովեն ամբողջական վերականգնում և սատարեն սահմանադրական կարգի հաստատմանը:
ՄԱԿ ԱԽ-ի հաստատմամբ` անցումային կառավարությունն ազգային երկխոսության շրջանակներում պետք է մշակի ամբողջ Մալիի տարածքում քաղաքացիական իշխանության վերականգնման ծրագիր և ապահովի ազատ և անկախ ընտրությունների անցկացում մեկ տարվա ընթացքում:
Ընդունելով, որ Մալիի իրավիճակը սպառնում է աշխարհի անվտանգությանը`խորհուրդը ապստամբ խմբերին կոչ է արել խզել կապերը «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ և պայքարել ընդդեմ ահաբեկչության:
ՄԱԿ ԱԽ-ը հակամարտող կողմերին կոչ է արել ապահովել հուշարձանների պաշտպանությունը:










































