Երիտասարդը երեկ հայտնվել է դատարանում, քանի որ նա մեղադրվում է Facebook սոցիալական ցանցում բրիտանացի 6 զինվորների մահվան մասին վիրավորական գրառումներ անելու մեջ:
The Daily Mail-ը հաղորդում է, որ 19-ամյա Աժար Ահմեդը մեղադրվում է չափազանց վիրավորական մեկնաբանություններ անելու մեջ: Երիտասարդը մեկնաբանությունները տեղադրել է իր էջում մարտի 8-ին` երկու օր անց այն բանից հետո, երբ զինվորները մահացել էին Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
Ապացույցների բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 14-ը: Ահմեդին գրավի դիմաց ազատ են արձակել :









































