Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչը շարունակում է հայտարարել, որ մյունխենցիները Բունդեսլիգայի հաղթողի գլխավոր ֆավորիտներն են:
«Կարծում եմ, որ առաջիկա մրցաշրջանում «Բավարիա»-ն չեմպիոն դառնալու գլխավոր հավակնորդն է: Իսկ մենք համեստ նպատակ ենք հետապնդում. ցանկանում ենք Չեմպիոնների Լիգայի ուղեգիր ձեռք բերել»,- նշել է մասնագետը:
«Բորուսիա»-ի գլխավոր մարզիչը նաև մեկնաբանել է դորտմունդցիների լեգենդ Մատիաս Զամերի «Բավարիա»-ի մարզական գծով տնօրեն նշանակումը:
«Մատիաս Զամերը գերմանական ֆուտբոլի պատմության մեջ լավագույն մարզական գծով տնօրենն է: Սակայն ավելի վատ կլիներ, եթե Զամերը Մյունխեն տեղափոխվեր ֆուտբոլիստի կարգավիճակով»,- կատակել է Կլոպը:









































